Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորի մասին։
«Մեզ համար Վինիսիուսը շարունակում է մնալ լավագույնն աշխարհում: Նա միշտ մեծ խոնարհություն ունի, ինչը բնորոշ չէ իր մակարդակի խաղացողին։ Բայց այն մակարդակը, որում նա գտնվում է, մեզ չի զարմացնում»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Ընդհանուր առմամբ, այս մրցաշրջանում Վինիսիուսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 19 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 200 միլիոն եվրո։