Հարևան պետությունում այսօր՝ դեկտեմբերի 11-ին ֆուտբոլային տոն է։ Ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկը՝ Լիոնել Մեսսին, ինչպես նաև Լուիս Սուարեսը, Սերխիո Բուսկետսը և Ժորդի Ալբան որոշել են անիմաստ տեղը չվատնել իրենց արձակուրդը և ուղևորվել Ադրբեջան։ Նույնիսկ միլիոնատերերը դեմ չեն ավել գումար աշխատելուն, այն էլ այսպիսի ծանր ժամանակաշրջանում։
Բաքվի «Կրիստալ Հոլ» համալիրում նրանք հանդիպել են երկրպագուներին՝ մասնակցելով բարեգործական միջոցառմանը։
Բացի այդ, արգենտինացին այցելել է նաև Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի կենտրոն։ Լիոնել Մեսսին և նրա թիմակիցները ծանոթացել են «Նախշերի պար» գորգերի հավաքածուին, դասական ավտոմեքենաների ցուցահանդեսին և այլ էքսպոզիցիաներին։
Իսկ ամենավերջում, ծաղիկներ՝ նախկին նախագահին։