Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, ավարտվում է Չեմպիոնների լիգայի 2024/2025 մրցաշրջանի ընդհանուր փուլի 6-րդ տուրը։ Խաղային օրվա ընթացքում կկայանա ինը հանդիպում։
ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խաղերի՝ դեկտեմբերի 11-ի ժամանակացույցը.
21:45՝ «Լիլ» — «Շտուրմ»,
21:45՝ «Ատլետիկո Մադրիդ» — «Սլովան»,
00:00՝ «Շտուտգարտ» — «Յանգ Բոյզ»,
00:00՝ «Միլան» — «Ցրվենա Զվեզդա»,
00:00՝ «Ֆեյենորդ» — «Սպարտա»,
00:00՝ «Արսենալ» — «Մոնակո»,
00:00՝ «Բենֆիկա» — «Բոլոնիա»,
00:00՝ «Բորուսիա Դորտմունդ» — «Բարսելոնա»,
00:00՝ «Յուվենտուս» — «Մանչեսթեր Սիթի»:
Ընդհանուր փուլի ութ տուրերի արդյունքներով կկազմվի 36 ակումբներից բաղկացած աղյուսակ։ Դրանով կորոշվեն լավագույն ութ թիմերը, որոնք անմիջապես դուրս կգան 1/8 եզրափակիչ, իսկ 9-ից 24-րդ տեղերը զբաղեցնող ակումբները փլեյ-օֆֆ կխաղան՝ 1/8 եզրափակիչ դուրս գալու իրավունքի համար։