Մյունխենի «Բավարիան» որոշել է երկարաձգել գործող պայմանագրի ժամկետը թիմի գերմանացի դարպասապահ Մանուել Նոյերի հետ, հայտնում է Kicker-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ 38-ամյա դարպասապահը նոր պայմանագիր կկնքի մյունխենյան գրանդի հետ մինչև 2026 թվականը։ Նշվում է, որ կողմերին մնում է միայն համաձայնության գալ մի քանի կետերի շուրջ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մանուել Նոյերը Գերմանիայի գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակիչի Լևերկուզենի «Բայերի» հետ խաղում (0:1) ստացած կողոսկրի կոտրվածքի պատճառով շարքից դուրս է մնացել մինչև տարեվերջ։
Նոյերը «Բավարիայում» հանդես է գալիս 2011 թվականից։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 540 հանդիպման, որոնցից 256-ում դարպասն անառիկ է պահել սեփական դարպասը։ Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը: