Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիաների միջազգային ֆեդերացիան (FIFPro) հրապարակել է 2024 թվականի խորհրդանշական հավաքականը։ Մեկ շաբաթ առաջ հայտնի դարձան թեկնածուների անունները, իսկ այժմ կազմակերպությունը ներկայացրել է խորհրդանշական հավաքականի վերջնական տարբերակը։
Չնայած այն հանգամանքին, որ հավակնորդների թվում էին Լիոնել Մեսսին և Կրիշտիանու Ռոնալդուն, նրանցից ոչ մեկը չհայտնվեց տարվա թիմ։
FIFPRO տարվա թիմը ունի հետևյալ տեսքը․
Դարպասապահ՝ Էդերսոն («Մանչեսթեր Սիթի»):
Պաշտպաններ՝ Դանի Կարվախալ, Անտոնիո Ռուդիգեր «Ռեալ Մադրիդ», Վիրջիլ վան Դեյկ «Լիվերպուլ»։
Կիսապաշտպաններ՝ Կևին Դե Բրույնե, Ռոդրի («Մանչեսթեր Սիթի»), Տոնի Կրոս, Ջուդ Բելինգհեմ («Ռեալ Մադրիդ»):
Հարձակվողներ՝ Կիլիան Մբապե, Վինիսիուս Ժունիոր «Ռեալ Մադրիդ», Էլինգ Հոլանդ «Մանչեսթեր Սիթի»։