Մոսկվայի «Սպարտակը» կարող է կորցնել 1 միլիոն եվրո՝ իր հարձակվող Մանֆրեդ Ուգալդեի արդյունավետ խաղի պատճառով։ Կոստառիկացու պայմանագրում նշված է, որ կարմիր-սպիտակները պարտավոր կլինեն այդ գումարը վճարել Ուգալդեի նախկին ակումբին («Տվենտե»), եթե խաղացողը գոլ + փոխանցում համակարգով մեկ մրցաշրջանում վաստակի 25 միավոր, հայտնում է Metaratings-ը։
Մրցաշրջանի առաջին հատվածից հետո Ուգալդեն արդեն ունի 19 արդյունավետ գործողություն (16 գոլ և 3 գոլային փոխանցում)։ Եթե նա ևս 6 արդյունավետ գործողություն կատարի, ապա «Սպարտակը» ստիպված կլինի «Տվենտեին» հավելյալ 1 միլիոն եվրո վճարել։
Նշվում է, որ ևս մեկ միլիոն եվրո բոնուս կստանա «Տվենտեն», եթե «Սպարտակը» հաղթի Ռուսաստանի առաջնությունում: Իսկ Ուգալդեն պետք է հանդիպումների 50%-ից ավելին անցկացնի խաղադաշտում։
Հիշեցնենք, որ կարմիր և սպիտակներն այժմ զբաղեցնում են ՌՊԼ-ի մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը: