Անգլիայի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի շրջանակում այսօր «Բրայթոնը» 2-2 հաշվով ավարտեց հանդիպումը «Լեսթերի» հետ։
Մինչև 87-րդ րոպեն «ճայերը» հաղթում էին Լամպտիի ու Մինտեի գոլերի շնորհիվ, սակայն Վարդին ու Կորդովա Ռիդը մեկ միավոր պարգևեցին «Աղվեսներին»։ Վարդին դարձավ նաև գոլային փոխանցման հեղինակ։
«Իպսվիչը» Չապլինի գոլի շնորհիվ 1-0 հաշվով հաղթում էր «Բորնմուտին», սակայն հյուրերը խաղավերջում երկու գոլ խփեցին և 2-1 հաշվով հաղթանակ տոնեցին։
Մրցաշարային աղյուսակը՝