Իսպանիայի և «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Չավին պատասխանել է այն հարցին, թե ինչ տարբերություն կա «Ֆուրիա Ռոխայի» և կատալոնական ակումբի միջև՝ 2008-2012 թվականներին իսպանական ֆուտբոլի գերիշխանության շրջանում։
«Բարսայի» և [Իսպանիայի] ազգային հավաքականի տարբերությունը երևի հենց Մեսսին էր: Մեր թիմը չուներ այնպիսի բազմակողմանի խաղացող, ինչպիսին Լեոն էր։ Մենք պետք է ավելի շատ հանդես գայինք թիմով, բայց հասանք նաև հաջողությունների՝ երկու անգամ հաղթելով Եվրոպայի առաջնությունում և աշխարհի առաջնությունում։ «Բարսան» նույնպես ուներ շատ լավ սերունդ, որը շատ բանի հասավ»,- Չավիի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Իսպանիայի հավաքականը հաղթել է Եվրո-2008-ում և Եվրո-2012-ում, ինչպես նաև 2010-ի աշխարհի առաջնությունում: Չավին մասնակցել է այս բոլոր մրցաշարերին։