MLS-ի այս մրցաշրջանի եզրափակիչում հանդիպեցին ԱՄՆ-ի երկու խոշորագույն քաղաքների՝ Նյու Յորքի ու Լոս Անջելեսի ներկայացուցիչները։
Եզրափակիչը կայացավ Լոս Անջելեսից ոչ հեռու գտնվող Քարսոն քաղաքում (Կալիֆորնիա)։ «Լոս Անջելես Գելեքսին» հաղթեց «ՌԲ Նյու Յորքին» 2-1 հաշվով։
ԼԱ Գելեքսի — ՌԲ Նյու Յորք․ 2-1
1-0/ 9՛ Պանտսիլ
2-0 / 13՛ Յովելիչ
2-1 / 28՛ Շոն Նիլս
Այս տարվա եզրափակիչի մասնակիցը՝ «ԼԱ Գելեքսին» ամենատիտղոսակիր թիմն է MLS-ում, որը ռեկորդային՝ 6 անգամ դարձել է չեմպիոն․ թիմը 10-րդ անգամ մասնակցեց եզրափակիչին։ «Նյու Յորք Ռեդ Բուլսն» իր պատմության մեջ երկրորդ անգամ մասնակցեց եզրափակիչին։
4 անգամ չեմպիոն է դարձել «Դի Սի Յունայթեդը», երեք անգամ՝ «Կոլամբուսը»։ Հետաքրքիր է, որ «Նյու Ինգլանդ» ակումբը 5 անգամ հասել է եզրափակիչ (կիսում է երկրորդ տեղն այդ ցուցանիշով ԴԻ Սի-ի հետ), բայց պարտվել է բոլոր դեպքերում։
MLS-ը թարգմանվում է որպես «Ֆուտբոլի բարձրագույն լիգա», պրոֆեսիոնալ ֆուտբոլային առաջնություն է, ԱՄՆ-ի և Կանադայի ֆուտոբոլային լիգաների համակարգում առաջին դիվիզիոնը։ Մրցաշարը կանոնակարգվում է Միացյալ Նահանգների ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից։ Առաջնությանը մասնակցում է 29 ակումբ, որից 3-ը՝ Կանադայից։ Առաջիկայում մրցաշարին կմիանան ևս երկու ակումբներ՝ «Սան Դիեգոն» և «Սակրամենտոն»։
MLS-ի լիգան ձևավորվել է 1993 թվականի դեկտեմբերի 17-ին, որպես 1994 թվականի Աշխարհի գավաթի անցկացման Միացյալ Նահանգների հայտի մի մաս։ Առաջին մրցաշրջանը կայացել է 1996 թվականին՝ տասը թիմերի մասնակցությամբ։