«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կարծում է, որ իր աշխատանքը Անգլիայում ցույց է տվել, որ նա կարող է հաջողության հասնել առանց Լիոնել Մեսսիի մակարդակի ֆուտբոլիստների։
«Հիշում եմ, թե ինչպես էին շատերն ասում, որ ես հաղթում եմ «Բարսելոնայում»՝ Մեսսիի և այլ ֆուտբոլիստների շնորհիվ։ Ասում էին, որ պետք է ապացուցեմ իմ մարզչական մակարդակն Անգլիայում։ Լավ, մենք արեցինք դա»,- իսպանացու խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Գվարդիոլան եղել է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչը 2008-2012 թվականներին: Իսպանացի մասնագետը ղեկավարում է «Մանչեսթեր Սիթին» 2016 թվականից: Նրա ղեկավարությամբ «քաղաքաբնակները» վեց անգամ հաղթել են Անգլիայի առաջնությունը։