Սաուդյան Արաբիայի 13-րդ տուրում «Ալ-Նասրը» հյուրընկալվելիս պարտվեց առաջնության առաջատար «Ալ-Իթիհադին» (2։1):
Հանդիպման հաշիվը 55-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց տան տերերի ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման։ 2-րոպե անց հյուրերի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն վերականգնեց հաշվի հավասարակշռությունը՝ խփելով կարիերայի 916-րդ գոլը։ Խաղի վերջնական հաշիվը ձևակերպեց Սթիվեն Բրեգվեյնը 90+1-րդ րոպեին հաղթանակ պարգևելով «վագրերին»։
Այս հաղթանակից հետո «Ալ-Իթիհադը» 36 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Ալ-Նասրը» 4-րդն է 25 միավորով։
Մրցաշարային աղյուսակը՝ ստորև․