Բրազիլական «Կորինտիանսի» հոլանդադացի հարձակվող Մեմֆիս Դեպայը նշել է, թե ում հետ կցանկանար խաղալ ներկյիս թիմի կազմում։
«Ես կցանկանայի նույն թիմում խաղալ Նեյմարի հետ, նա միշտ ոգեշնչման աղբյուր է եղել ինձ համար։ Ես նրան հաղորդագրություն եմ ուղարկել, որտեղ գրել եմ արի և խաղա «Կորինտիանսում»։ Նեյմարը կարևոր է այս երկրի համար, նա գերաստղ է։
Չնայած գիտեմ, որ նա «Սանտոսի» երկրպագու է, կարծում եմ, որ նա շատ ընկերներ ունի «Կորինտիանսում»։ Հուսով եմ, որ ամեն ինչ լավ կլինի, և նա երջանիկ կլինի, որտեղ էլ որ գնա»,- ասել է Դեպայը Glogoesporte-ին:
Հիշեցնենք , որ ավելի վաղ հաղորդվում էր, որ Նեյմարը կարող է վերադառնալ հարազատ «Սանտոս»։