MLS-ի ընթացիկ մրցաշրջանը դեռևս չի ավարտվել, բայց լիգան արդեն հայտարարել է մրցաշրջանի լավագույն խաղացողի անունը։
Ընթացիկ մրցաշրջանի լավագույն խաղացող է ճանաչվել «Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին։
Նշենք, որ «Ինտեր Մայամին» հաղթեց MLS-ի կանոնավոր առաջնությունը՝ 34 խաղում վաստակելով 74 միավոր, ինչը ռեկորդային է լիգայի պատմության մեջ։ Սակայն թիմը փլեյ-օֆֆում դուրս մնաց առաջին շրջանում՝ 1:2 հաշվով զիջելով «Ատլանտային»։