«Ռեալ Մադրիդը» ամբողջ մրցաշրջանի ընթացքում լրջորեն տառապում է վնասվածքներից, սակայն այսօր թիմի երկրպագուների համար լավ նորություններ կան։
Ինչպես հաղորդում է The Athletic-ը, «Ռեալի» առաջատար Վինիսիուս Ժունիորը վերականգնվում է վնասվածքից նախանշված ժամկետից ավելի արագ։
Ակնկալվում է, որ Վինիսիուսը կարող է խաղադաշտ վերադառնալ արդեն հաջորդ շաբաթ։ Նա հանդես կգա կամ Չեմպիոնների լիգայի 6-րդ տուրի «Ատալանտայի» դեմ խաղում, կամ Լա Լիգայի 17-րդ տուրի «Ռայո Վալեկանոյի» դեմ հանդիպմանը։
Վինիսիուսի բացակայությամբ «Ռեալը» պարտվեց «Լիվերպուլին» (0:2) Չեմպիոնների լիգայում, իսկ երկու օր առաջ զիջեց «Ատլետիկ Բիլբաոին» (1:2) Լա Լիգայի 19-րդ տուրի հետաձգված խաղում։ Բացի այդ, Կիլիան Մբապեն չիրացրեց 11 մետրանոց հարվածը։