«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին վերհիշել է «Բարսելոնայում» հանդես գալու տարիները։ Արգենտինացին հայտնվել է «կապտանռնագույնների» համակարգում 2000 թվականին, երբ 13 տարեկան էր, և լքել ակումբը 21 տարի անց՝ արդեն լինելով լեգենդ և «Ոսկե գնդակի» բազմակի դափնեկիր։
«Գվարդիոլան և Ռոնալդինյոն այն մարդիկ են, ովքեր ամենամեծ ազդեցությունն ունեցան ինձ վրա «Բարսելոնայում»։ Պեպը տարիներ շարունակ իմ մարզիչն էր, և նրա հետ մենք հասանք անհավանական արդյունքների, որոնց մասին չէինք էլ կարող երազել։
Ռոնալդինյոն՝ այն պատճառով, թե ինչպես ընդունեց ինձ, ինչպես օգնեց առաջին թիմ տեղափոխվելու իմ առաջին օրերին, ինչը շատ կարևոր էր ինձ համար։ Հատուկ հիշում եմ նաև Խավիին և Ինիեստային որպես թիմակիցներ, ինչպես նաև նրանց, ովքեր հիմա խաղում են իմ հետ «Ինտեր Մայամիում»՝ Սուարեսին, Ալբային և Բուսկետսին․ նրանք իմ ընկերներն են։
Իհարկե, առանձնահատուկ ուշադրության է արժանի նաև Տիտո Վիլանովան, ում մենք շատ ենք կարոտում», – ասել է Մեսսին իր Mundo Deportivo-ին տված հարցազրույցում։