Անգլիայի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Տոտենհեմը» արտագնա խաղում նվազագույն հաշվով պարտվեց «Բորնմութին»։
«Վիտալիտի» մարզադաշտում միակ գոլը խփվեց 17-րդ րոպեին։ Տանտերերի կազմում աչքի ընկավ իսպանացի պաշտպան Դին Հայզենը։
Երկրորդ խաղակեսի միջնամասում Էվանիլսոնը կրկնապատկեց տանտերերի առավելությունը, սակայն գոլը չեղարկվեց VAR-ի կողմից՝ խաղից դուրս վիճակ գրանցելու պատճառով։