«Բարսելոնան» համաձայնեցրել է 2025 թվականին իր առաջին տրանսֆերը. ըստ Fichajes-ի, թիմի նորեկը կլինի Լևերկուզենի «Բայերի» պաշտպան Ջոնաթան Տան:
Կատալոնական ակումբի ղեկավարությունն արդեն համաձայնեցրել է անձնական պայմանները ֆուտբոլիստի ու նրա ներկայացուցիչների հետ։
Սպասվում է, որ 28-ամյա գերմանացին ամռանը կմիանա «Բարսելոնային» ազատ գործակալի կարգավիճակով:
Նրա պայմանագիրը Լևերկուզենի «Բայերի» հետ ավարտվում է ամռանը։