Իտալիայի հավաքականի և Թուրինի «Յուվենտուսի» նախկին պաշտպան Ջորջիո Կյելինին համեմատություն է անցկացրել պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուի և արգենտինացի Լիոնել Մեսսիի միջև։
«Դժվար է ասել, թե ով է ավելի լավը՝ Մեսսի՞ն, թե՞՝ Ռոնալդուն։ Բայց եթե պետք է ընտրեմ մեկին, ապա կասեի՝ Կրիշտիանուն:
Ես սիրում էի հնրա հետ «Յուվենտուսում»: Ես տեսել եմ, թե ինչպես է Ռոնալդուն բարձրացնում իր խաղամակարդակը բարդ իրավիճակներում»,- իտալացու խոսքերն է փոխանցում Talksport-ը։
Հիշեցնենք, որ Կրիշտիանուն ներկայումս «Ալ Նասր» ակումբի ֆուտբոլիստ է։ Մեսսին իր հերթին հանդես է գալիս ամերիկյան «Ինտեր Մայամի» թիմում։