Զլատան Իբրահիմովիչը մոտ է Նապոլի տեղափոխվելուն, պնդում է La Gazzetta dello Sport-ը:
Պարբերականը հայտնում է, որ իտալական ակումբը մտադիր է 6 ամսվա պայմանագիր առաջարկել շվեդ հարձակվողին:
Նույնիսկ հայտնի է Իբրային առաջարկվող աշխատավարձի չափը` տարեկան 4 միլիոն եվրո:
ՄԼՍ-ի ընթացիկ առաջնությունում Իբրահիմովիչը 30 խաղում 30 գոլ է խփել: