«Մանչեսթեր Սիթին» կանգնած է ճգնաժամի առաջ, որում վաղուց չէր եցել։ Իրենց վերջին յոթ հանդիպումներում «քաղաքայինները» մեկ անգամ ոչ-ոքի են խաղացել և վեց պարտություն կրել։ Ու թեև Պեպ Գվարդիոլան կրկին ու կրկին ընդգծում է դժվար շրջանը հաղթահարելու իր վճռականության մասին, ակումբն արդեն մտածում է իսպանացուց բաժանվելու մասին։ Այս մասին հայտնում է Fichajes-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ անգլիական ակումբի ղեկավարությունը արդեն դիտարկում է գլխավոր մարզչի պաշտոնի երեք թեկնածուների։ Այս կարճ ցուցակում են Յոախիմ Լյովը, Չավին և Մասիմիլիանո Ալեգրին:
Նշենեք, որ «Մանչեսթեր Սիթին» իր հաջորդ հանդիպումը կանցկացնի այսօր՝ դեկտեմբերի 4-ին տանը ընդունելով «Նոթինգհեմ Ֆորեստին»։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով, 23։30-ին։