Անգլիայի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի՝ «Էվերթոնի» հետ խաղից առաջ (4:0) «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները ԼԳԲՏ-ին աջակցելու համար հատուկ բաճկոններ չեն կրել այն բանից հետո, երբ մարոկացի պաշտպան Նուսաիր Մազրաուին հրաժարվել է միանալ նախաձեռնությանը։
Ինչպես նշվում է՝ թիմը որոշել է, որ ոչ մի խաղացող չի հագնի բաճկոնը, որպեսզի Մազրաուին միակը չլինի, ով հրապարակավ հրաժարվում է այն կրելուց:
«Մանչեսթեր Յունայթեդը» ողջունում է հասարակության բոլոր շերտերը ներկայացնող երկրպագուներին, և մենք մեծ հավատարմություն ունենք բազմազանության և ներառման նկատմամբ: Մենք ցուցադրում ենք այս սկզբունքները մի շարք միջոցառումների միջոցով, ներառյալ խտրականության բոլոր ձևերի դեմ արշավները:
Ֆուտբոլիստներն իրավունք ունեն ունենալ իրենց կարծիքը, հատկապես իրենց հավատքի հետ կապված, և դա երբեմն կարող է տարբերվել ակումբի դիրքորոշումից»,- ակումբի խոսքերն է մեջբերում The Athletic-ը: