Գերմանիայի Գավաթի 1/8 կիսաեզրափակիչում Մյունխենի «Բավարիան» «Ալյանց Արենայում» ընդունեց Լևերկուզենի «Բայերին»։
Հանդիպումն ավարտվեց իսպանացի մասնագետ Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմի հաղթանակով։ Լևերկուզենյան թիմի կազմում գոլ խփեց Նեյթան Տելան։
Նշենք, որ խաղի 17-րդ րոպեին մյունխենյան ակումբի դարպասապահ Մանուել Նոյերը հեռացվել է խաղադաշտից՝ կարիերայում առաջին անգամ կարմիր քարտ է ստանալով։
Հիշեցնենք, որ Լևերկուզենի «Բայերը» Գերմանիայի գործող գավաթակիրն ու չեմպիոնն է։
Զուգահեռաբար ընթացող խաղում «Վերդերը» նվազագույն հաշվով հաղթեց «Դարմշտադտին»։ Գոլով աչքի ընկավ Անտոնի Յունգը։