«Մանչեսթեր Սիթին» հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ նոր խաղացողներ գնելու համար նախատեսել է ծախսել 240 միլիոն եվրո, հայտնում է Daily Star-ը։
Աղբյուրի համաձայն՝ «քաղաքայինների» տրանսֆերային գլխավոր թիրախներն են «Ռեալ Սոսյեդադի» իսպանացի կիսապաշտպան Մարտին Սուբիմենդին, «Նյուքասլի» բրազիլացի կիսապաշտպան Բրունո Գիմարաեշը և Լիսաբոնի Սպորտինգի շվեդ հարձակվող Վիկտոր Գյոկերեշը։
Հիշեցնենք, որ Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը վերջին 7 խաղերում կրել է 5 պարտություն։