ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին մեկնաբանել է «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահի նկատմամբ փարիզյան ակումբի հետաքրքրության մասին լուրերը։
«Դա ճիշտ չէ։ Նա ֆանտաստիկ և զարմանալի ֆուտբոլիստ է, բայց մենք երբեք չենք դիտարկել այդ տրանսֆերը։
Մենք գիտենք, որ յուրաքանչյուր ակումբ կցանկանար պայմանագիր կնքել նրա հետ, բայց մեր հետ կապված այս լուրերը պարզապես չեն համապատասխանում իրականությանը»,- մեջբերում է ակումբի նախագահին Sky Sport-ը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սալահի ծառայություններով հետաքրքրված են ՊՍԺ-ն, Սաուդյան Արաբիայի ակումբները, Միլանի «Ինտերը» և «Ինտեր Մայամին»։