Գերմանիայի հավաքականի և «Լայպցիգի» պաշտպան Դավիդ Ռաումը կարող է կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում։
Լրագրող Ֆլորիան Պլետենբերգի խոսքերով՝ «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրություն է ցուցաբերում ձախ պաշտպանի նկատմամբ և ծրագրում է ձևակերպել ֆուտբոլիստի տրանսֆերը։
Նշվում է, որ մանկունիանցիներն արդեն շփվել են ֆուտբոլիստի հետ ամռանը, բանակցությունները նույնիսկ վերաբերում էին պայմանագրի քննարկմանը։
Ռաումն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է «Լայպցիգի» ինը հանդիպման և դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Գերմանացու պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։