Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը՝ մեջբերոլով Marca-ին, բրազիլացի աստղը շարունակում է մնալ «Ալ Ահլիի» դիտակետում։
Միաժամանակ «Ռեալը» հասկացրել է, որ միայն 1 միլիարդ եվրո ստանալու դեպքում բաց կթողնի Վինիսիուսին։
Վինիսիուսի պայմանագրում, որպես տրանսֆերի փոխհատուցման կետ, նշված է 1 միլիարդ եվրո:
Միևնույն ժամանակ, բավականին դժվար է պատկերացնել, որ որևէ ակումբ կհամաձայնի տրանսֆերի համար վճարել այդպիսի գումար։ Պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը մնում է Նեյմարի տեղափոխությունը «Բարսելոնայից» ՊՍԺ՝ 222 միլիոն եվրո։