Ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2024-25 մրցաշրջանում տեղի է ունեցել 7-րդ մրցափուլը, որի շրջանակում առաջնության առաջատար «Յունիսպորտը» 6:1 հաշվով հաղթել է «Էկովիլին»:
«Յունիսպորտի» կազմում երկուական գոլեր են հեղինակել Գեղամ Սիմոնյանն ու Համլետ Մանուկյանը, մեկական անգամ էլ աչքի են ընկել Տիգրան Վարդանյանն ու Սարգիս Մարգարյանը: «Էկովիլի» կազմում մեկ գնդակ ետ է բերել Վաչագան Հաբեթյանը:
Սիմոնյանն առաջին գոլը խփել է տուգանայինի իրացումից հետո, երբ Սարգիս Մարգարյանի իրացրած տուգանայինից հետո, մեջքով լինելով դարպասին, գնդակը կրունկով կատարած հետ հարվածով ուղարկել է մրցակցի դարպասը: «Յունիսպորտի» առավելությունը րոպեներ անց կրկնապատկել առաջնության լավագույն ռմբարկուի կոչման համար պայքարը Համլետ Մանուկյանը. անկյունայինի խաղարկումից հետո նա հեռու տարածությունից կատարած գեղեցիկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը: 17:50 րոպեին ևս մեկ գոլ հեղինակել է Տիգրան Վարդանյանը՝ թիմի հերթական խաղարկումն ավարտելով դարպասի գրավմամբ: Թիմերն ընդմիջման են գնացել 3:0 հաշվի պայմաններում: Խաղի 22:04 րոպեին խփած գոլով աչքի է ընկել արդեն Սարգիս Մարգարյանը. հեռահար փոխանցումից հետո Մարգարյանը մեն-մենակ է դուրս եկել դարպասապահի հետ և գնդակը նրա վրայով ուղարկել դարպասը: Մեկ րոպե անց թիմի հերթական գրոհը գոլով է ավարտել արդեն Համլետ Մանուկյանը՝ դառնալով դուբլի հեղինակ՝ 5:0: Հանդիպման վերջնահաշիվը ձևակերպել է Գեղամ Սիմոնյանը՝ 29:57-րդ րոպեին միջին տարածությունից կատարած գեղեցիկ հարվածով եզրափակելով աջ եզրից ստացած փոխանցումը: Մինչ այդ էլ «Էկովիլի» կազմում աչքի էր ընկել Վաչագան Հաբեթյանը:
Այս հաղթանակից հետո «Յունիսպորտն» իր միավորների թիվը հասցրել է 21-ի և գլխավորում է Բարձրագույն խմբի առաջնության մրցաշարային աղյուսակը: Թիմն առաջնության 7 խաղում տարել է 7 հաղթանակ:
Ներկայացնում ենք հանդիպման լուսանկարները՝
Մրցաշարային աղյուսակն ու ռմբարկուների ցանկը 7-րդ տուրից հետ՝