Սլովակիայի առաջնության 16-րդ տուրում Բրատիսլավայի «Սլովանը» սեփական հարկի տակ հաղթանակի հասավ «Դուկլայի» նկատմամբ (2:1):
Բրատիսլավան ներկայացնող ակումբի կազմում հերթական անգամ գոլով աչքի ընկավ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը։
31-ամյա խաղացողը ընթացիկ մրցաշրջանում «Սլովանի» կազմում մասնակցել է 25 հանդիպման՝ դառնալով 14 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Մրցաշարային աղյուսակը՝ ստորև․