«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստները Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի 5-րդ տուրի՝ «Ֆեյենորդի» հետ հանդիպումից հետո (3:3), որում «քաղաքաբնակները» ոչ-ոքի են խաղացել 3 գնդակի առավելություն ունենալուց հետո, հայհոյել են միմյանց և զայրույթի պահին տարբեր իրեր նետել հանդերձարանում: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խաղից հետո հանդերձարան գնալիս շփոթված տեսք է ունեցել: Իսպանացի մասնագետը խաղի ավարտից հետո մնացել է իր աշխատասենյակում, որտեղ երկար ժամանակ վերլուծել է տեղի ունեցածը։
Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի հինգ տուրից հետո «Մանչեսթեր Սիթին» վաստակել է ութ միավոր և այժմ 17-րդ տեղում է։