«Պարի Սեն Ժերմենի» ղեկավարությունը նոր առաջատար է փնտրում իր թիմի համար, որը կփոխարինի այս ամառ «Ռեալ» տեղափոխված Կիլիան Մբապեին, հայտնում է El Nacional-ը։
Ըստ փարիզյան ակումբին մոտ կանգնած աղբյուրների՝ ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին կփորձի իրականացնել «Լիվերպուլի» առաջատար Մոհամեդ Սալահի տրանսֆերը։
Փարիզյան ակումբը պատրաստ է եգիպտացուն, որի պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը, վճարել տարեկան մոտ 40 միլիոն եվրո: Սպասվում է, որ այս գումարի շնորհիվ, որին կարելի է ավելացնել տարբեր բոնուսներ, Սալահը կդառնա մոլորակի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկը և ամենաբարձր վարձատրվողը Եվրոպայում։
Փարիզում ակնկալում են, որ 32-ամյա Սալահը կհայտնի իր հավակնությունները՝ դեռևս ամենաբարձր մակարդակով խաղալու համար, այդ իսկ պատճառով չի դիտարկի Սաուդյան Արաբիայի կամ ԱՄՆ-ի տարբերակները։
ՊՍԺ-ն նաև պատրաստ է հունվարին բանակցել «Լիվերպուլի» հետ Սալահի տրանսֆերի շուրջ։ Դա բրիտանացիներին թույլ կտա որոշակի փոխհատուցում ստանալ Սալահի հեռանալուց, որը հետագայում կարող է վերաներդրվել թիմի ուժեղացման համար:
ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում Սալահը 12 խաղում դարձել է 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։