«Ալ Իթիհադի» հարձակվող Կարիմ Բենզեման գերազանցել է կարիերայի 700-րդ արդյունավետ գործողության շեմը։
Շաբաթ օրը 36-ամյա ֆուտբոլիստը դարձել է գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ՝ Սաուդյան Արաբիայի առաջնության «Ալ-Իտիֆակի» դեմ խաղում (4-0):
35-րդ րոպեին հարձակվողը գոլային փոխանցում կատարեց իր հայրենակից Ն’Գոլո Կանտեին․ դա Բենզեմայի կարիերայի 700-րդ արդյունավետ գործողությունն էր՝ գոլ+գոլային փոխանցում համակարգով։
Ավելի ուշ Մադրիդի «Ռեալի» նախկին աստղին հաջողվեց այդ թիվը հասցնել 701-ի և 702-ի: Կարիմ Բենզեման «Ալ-Իթիհադ» տեղափոխվեց 2023 թվականի ամռանը: Ֆրանսիացին 14 տարի ներկայացրել է Մադրիդի «Ռեալի» գույները, իսկ ավելի վաղ հանդես է եկել «Լիոնում»։