Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության լիգայի փուլի 4-րդ տուրում Լոնդոնի «Չելսին» 2։0 հաշվով առավելության հասավ գերմանական «Հայդենհեյմի» նկատմամբ»։
«Ազնվականների» կազմում գոլերով աչքի ընկան Միխայիլո Մուդրիկը և Քրիստոֆեր Նկունկուն։ Այսպիսով, ֆրանսիացի կիսապաշտպանն իր անունը գրեց է լոնդոնյան ակումբի պատմության էջերում։
Նկունկուն դարձավ «Չելսիի» պատմության առաջին խաղացողը, որը գոլ խփեց ակումբի կազմում իր առաջին 4 եվրագավաթային խաղերից յուրաքանչյուրում։
Ֆրանսիացին նաև առաջինն է, որը 2018/19 մրցաշրջանում իր հայրենակից Օլիվյե Ժիրուից հետո «Չելսիի» կազմում 4 անընդմեջ գոլ խփեց եվրագավաթային 4 խաղում: