Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի 5-րդ տուրի «Լիվերպուլի» դեմ խաղից հետո (2։0) Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը ակումբի մարզական տնօրեն Սանտյագո Սոլարին տեղեկացրել է, որ հարկ եղած դեպքում պատրաստ լինի փոխարինել Կարլո Անչելոտիին՝ «սերուցքայինների» գլխավոր մարզչի պաշտոնում։ Այս մասին հայտնում է El Partidazo COPE-ն։
Աղբյուրի համաձայն՝ ինքը՝ Սոլարին, ցանկություն չունի ակումբը գլխավորելու, սակայն նա գիտի, որ իր պարտականություններից մեկն է ակումբին օգնելն այն ամենով, ինչ անհրաժեշտ է։
Նշենք, որ արգենտինացին Մադրիդի «Ռեալը» մարզել է 2018-ից 2019 թվականներին։