Անգլիական «Բոնմութում» հանդես եկող ուկրաինացի պաշտպան Իլյա Զաբարնին կարող է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալի» կազմում, հայտնում է TodoFichajes-ը։
Նշվում է, որ Զաբարնիի գործող պայմանագրում կա կետ, որի համձայն խաղացողի հրաժարագինը կազմում է 60 միլիոն եվրո: Զաբարնիի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև Անգլիայի Պրեմիեր լիգայի մի քանի այլ ակումբները՝ «Մանչեսթեր Սիթին», «Չելսին» և «Տոտենհեմը»։
22-ամյա խաղացողը «Բորնմութում» հանդես է գալիս 2023 թվականի հունվարից՝ Կիևի «Դինամոյից» տեղափոխվելուց հետո։ Հարկ է նշել, որ «Ռեալն» արդեն ունի մեկ խաղացող Ուկրաինայի հավաքականից՝ դարպասապահ Անդրեյ Լունինը։