Manchester Evening News-ը ուսումնասիրել է «Մանչեսթեր Յունայթեդի» վերջին ֆինանսական հաշվետվությունները, որոնք ցույց են տալիս, որ Տեն Հագին և նրա անձնակազմի անդամներին փոխհատուցումը ակումբին արժեցել է 10,4 միլիոն ֆունտ:
Նրա իրավահաջորդի՝ Ռուբեն Ամորիմի հրավերը օգնականների հետ միասին մանչեսթերյան ակումբի վրա արժեցել է ևս 11 մլն ֆունտ։
Ընդհանուր՝ գրեթե 22 միլիոն ֆունտ, որը, ի դեպ, հանվում է թիմի տրանսֆերային բյուջեից, և Ամորիմի հնարավորությունները տրանսֆերային շուկայում այս չափով կկրճատվեն։
Հիշեցնենք՝ պորտուգալացի մարզիչն արդեն հասցրել է իր առաջին հանդիպումն անցկացնել «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավորությամբ՝ ոչ-ոքի խաղալով «Իպսվիչի» հետ՝ 1:1: