Չորեքշաբթի՝ նոյեմբերի 27-ին, հայտարարվեցին Golden Boy Awards 2024 անհատական մրցանակների հաղթողները, ներառյալ Golden Boy մրցանակը։
Golden Player Award-ը մրցանակ է, որը սահմանվել է Tuttosport պարբերականի կողմից և շնորհվում է Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստին, ով 21 տարեկանից բարձր է և հանդես է գալիս եվրոպական ակումբներում։
Մինչև 21 տարեկան լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ է ճանաչվել «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի վինգեր Լամին Յամալը։
«Յուվենտուսի» և Թուրքիայի հավաքականի վինգեր Քենան Յըլդըզը ճանաչվել է լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ՝ ըստ երկրպագուների։
Մյուս մրցանակների թվում, լավագույն երիտասարդ իտալացի ֆուտբոլիստ է ճանաչվել «Ֆիորենտինայի» պաշտպան Մայքլ Կայոդեն։
Լավագույն գործակալ է ճանաչվել Ժորժե Մենդեշը։
Մինչև 21 տարեկան լավագույն երիտասարդ ֆուտբոլիստուհի է ճանաչվել «Բարսելոնայի» խաղացող Վիկի Լոպեսը։ Լավագույն իտալացի երիտասարդ ֆուտբոլիստուհի է ճանաչվել «Ռոմայի» Ջուլիա Դրագոնին։
Golden Player Award-ը տղամարդկանց շրջանում հաղթել է Տոնի Կրոսը, իսկ կանանց շրջանում՝ «Բարսելոնայի» Այթանա Բոնմատին։ Լավագույն սպորտային տնօրեն է ճանաչվել «Ատալանտայի» Անտոնիո Պերկասին։ Լավագույն մենեջեր է ճանաչվել «Մանչեսթեր Սիթիի» Չիկի Բեգիրիստայնը։