Մոհամեդ Սալահի ապագայի շուրջ անորոշությունը կրկին բորբոքել է սաուդյան ակումբների հետաքրքրության մասին խոսակցությունները, որոնք անցյալ ձմռանը նույնիսկ պատրաստ էին գերազանցել տրանսֆերային ռեկորդը՝ հրավիրելու «Լիվերպուլի» առաջատարին: Բայց իրականում ամեն ինչ միաժամանակ և՛ պարզ է, և՛՝ ոչ այդքան:
Sky Sports-ի փոխանցմամբ՝ սաուդյան ակումբները ներկայում ակտիվ փորձեր չեն անում Սալահին ձեռք բերելու համար: Դա պայմանավորված է նրանով, որ նրանք պատրաստ են գործել միայն այն դեպքում, եթե խաղացողն ինքը հասկացնի, որ պատրաստ է տեղափոխվել: Նրանք իրենք չեն անի առաջին քայլը։
Ցանկացած տեղափոխություն Սաուդյան Արաբիա պետք է սկսվի այն կետից, որ Սալահն ինքը պետք է տեղական լիգային տեղեկացնի տեղափոխվելու իր ցանկության մասին: Դրանից հետո լիգան բոլոր հնարավոր բանակցությունները կանցկացնի «Լիվերպուլի» հետ համապատասխան խողովակներով։ Այժմ ոչ մի ազդակ չկա, որ հարձակվողը պատրաստ է տեղափոխվել։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Լիվերպուլը» դեռ նոր պայմանագիր չի առաջարկել Սալահին, սակայն Ֆաբրիցիո Ռոմանոն դա խուճապի պատճառ չի համարում։