Հայտնի ֆրանսիացի լրագրող Դանիել Ռիոլոն քննադատել է ՊՍԺ-ի մարզչական շտաբին՝ Չեմպիոնների լիգայի «Բավարիայի» հետ հանդիպմանը Մատվեյ Սաֆոնովին դաշտ դուրս բերելու համար։
Հիշեցնենք՝ ռուս դարպասապահի սխալի արդյունքում խփվել է հանդիպման միակ գոլը, իսկ փարիզցիները պարտվել են 0։1 հաշվով։
«Սեյվերը, որ կատարում է Սաֆոնովը, Դոնարուման կատարում է յուրաքանչյուր խաղում։ Խնդիրը նույնիսկ ռուսի սխալը չէ, այլ այն, թե ինչու՞ ընդհանրապես խայտառակվել դարպասապահի դիրքում փոփոխություններ կատարելով: Նախ Էնրիկեն դնում է մեկին, հետո մյուսին… Իսկ հիմա նա կորցրել է Դոնարումային։ Վերջ:
«Բավարիայի» գո՞լը. Սաֆոնովը ծիծաղելի տեսք ուներ։
Լուիս Էնրիկեն քամում է ՊՍԺ-ին. նա կկործանի ակումբը, քանի որ նրա պատճառով տարաձայնություններ են առաջանում երկրպագուների հետ: Նա մարզչի այն տեսակն է, ով ուժասպառ է անում ու կործանում ակումբը»,- Ռիոլոյի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։