Ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենը» Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի արդյունքներով չի կարողանա դուրս գալ 1/8 եզրափակիչ, հայտնում է Opta վիճակագրական պորտալը։
Աղբյուրի համաձայն՝ ՊՍԺ-ի՝ լավագույն ութնյակում հայտնվելու շանսերը զրոյական են, մինչդեռ փլեյ-օֆֆ փուլ դուրս գալը՝ 9-ից 24-րդ տեղերը զբաղեցնելը, կազմում է 55%:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի 5-րդ տուրի խաղում ՊՍԺ-ն նվազագույն հաշվով (0:1) պարտվել է Մյունխենի «Բավարիային»:
Հինգ խաղից հետո ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգայի մրցաշարային աղյուսակում չորս միավորով զբաղեցնում է 26-րդ տեղը։ Ֆրանսիական ակումբը ութերորդ տեղից հետ է մնում յոթ միավորով։ Փարիզցիներին սպասվում են հանդիպումներ «Ռեդ Բուլ Զալցբուրգի», «Մանչեսթեր Սիթիի» և «Շտուտգարտի» հետ: