«Ունիվերսիտատյա Կլուժն» ընկերական հանդիպում է անցկացրել Ռումինիայի 4-րդ լիգայի «Օկնա Մուրեշի» հետ։
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը մասնակցել է խաղին և դարձել դուբլի հեղինակ։
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Միրանյանը մասնակցել էր Ռումինիայի առաջնության 6 հանդիպման՝ դառնալով 3 գոլի հեղինակ։