Շախմատի աշխարհի գործող չեմպիոն, չինացի Դին Լիրենը և շախմատի հավակնորդների մրցաշարի հաղթող, հնդիկ Գուկեշ Դոմարաջուն կվիճարկեն աշխարհի չեմպիոնի տիտղոսը։
2024 թվականի շախմատի Աշխարհի առաջնությունը կկայանա Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 13-ը, Սինգապուրում։
Սա կլինի 138 տարվա մեջ առաջին հանդիպումը, որին կմասնակցեն Ասիայից երկու շախմատիստներ։ Սա կլինի նաև աշխարհի չեմպիոնի տիտղոսի միայն երկրորդ հանդիպումը, որը տեղի կունենա Հարավարևելյան Ասիայում: Առաջին անգամ այն անցկացվել է Ֆիլիպինների Բագուիո քաղաքում 1978 թվականին։
Հանդիպումը բաղկացած է 14 պարտիայից, հաղթանակի համար տրվում է 1 միավոր, ոչ ոքիի դեպքում՝ 0,5։ Եթե 14 խաղից հետո հաշիվը 7:7 է, ապա խաղարկվում է թայբրեյք:
Մրցաշարի մրցնակային ֆոնդը կազմում է 2.500.000 ԱՄՆ դոլար:
Դին Լիրեն
Շախմատային թագը կպաշտպանի չինացի Դին Լիրենը։ Ի սկզբանե նա նույնիսկ չպետք է մասնակցեր անցյալ հավակնորդների մրցաշարին, սակայն ուղեգիր է ստացել Սերգեյ Կարյակինի որակազրկումից հետո։ Թեկնածուների մրցաշարում Դինը գրավեց երկրորդ տեղը, սակայն չեմպիոնական տիտղոսը պաշտպանելուց Մագնուս Կարլսենի հրաժարվելու պատճառով չեմպիոնական խաղում հենց չինացին դարձավ Յան Նեպոմնյաշչիի մրցակիցը։ Չեմպիոնական հանդիպման 14 խաղերից Լիրենը հաղթել է երեքում, երեքում պարտվել է, ևս ութ պարտիա ավարտվել է ոչ-ոքի։ Չինացին հաղթեց թայբրեյքում 2,5:1,5 հաշվով։ Դրանից անմիջապես հետո Բուխարեստում կայացած մրցաշարում հաջողությունից հետո Լիրենը երկար ընդմիջում է վերցրել։ Չինացին ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում այժմ 23-րդ տեղ։
Դոմարաջու Գուկեշ
Հնդիկ Դոմարաջու Գուկեշը հաղթել է հավակնորդների մրցաշարում 2024 թվականին (հինգ հաղթանակ, ութ ոչ-ոքի, մեկ պարտություն)՝ կես միավոր առաջ անցնելով Յան Նեպոմնյաշչից, Ֆաբիանո Կարուանայից և Հիկարու Նակամուրայից։ Այդ ժամանակ Գուկեշը 17 տարեկան էր, ինչը նրան դարձրեց պատմության մեջ հավակնորդների մրցաշարի ամենաերիտասարդ հաղթողը։ Նա այժմ զբաղեցնում է հինգերորդ տեղը ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում։