«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին մարզիչ Ռուդ վան Նիստելռոյը կարող է մարզչական կարիերան շարունակել Գերմանիայում։
Ինչպես հայտնում է Sky Sport-ը, 48-ամյա մասնագետի ծառայություններով հետաքրքրված է Գերմանիայի երկրորդ Բունդեսլիգայում հանդես եկող «Համբուրգը»։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ անգլիական Պրեմիեր լիգայի երեք ակումբներ ևս դիտարկում են վան Նիստելռոյին հրավիրելու տարբերակը։
Հիշեցնենք, որ հոլանդացին «Մանչեսթեր Յունայթեդում» աշխատել է այս տարվա հուլիսից նոյեմբեր։ Նա նախկինում մարզել է ՊՍՎ-ն։