«Մանչեսթեր Սիթին» դժվար ժամանակներ է ապրում. շաբաթ օրը Պեպ Գվարդիոլայի թիմը սեփական հարկի տակ 0-4 հաշվով պարտվեց «Տոտենհեմին»։
Սա «Ման․Սիթիի» 5-րդ անընդմեջ պարտությունն էր բոլոր մրցաշարերում: «Մանչեսթեր Սիթին» ծրագրում է ուժեղացնել կազմը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը, Անգլիայի վերջին տարիների չեմպիոնները հունվարին առաջարկ կանեն «Քրիսթալ Փելասին» կիսապաշտպան Ադամ Ուորթոնին ձեռք բերելու համար։
Transfermarkt-ի մասնագետները 20-ամյա Ուորթոնի տրանսֆերային արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո։ Կիսապաշտպանը «Քրիսթալ Փելասում» հանդես է գալիս փետրվարից՝ «Բլեքբերնից» տեղափոխվելուց հետո։