«Չելսին» հետաքրքրություն է ցուցաբերում «Բարսելոնայի» պաշտպաններ Ժյուլ Կունդեի և Ռոնալդ Արաուխոյի նկատմամբ և պատրաստ է նրանց համար վճարել մոտ £125 միլիոն (€150 միլիոն): Այս մասին հայտնում է TEAMtalk-ը:
Աղբյուրի տվյալներով՝ լոնդոնյան ակումբը կարող է փորձել ձեռք բերել Կունդեին և Արաուխոյին ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Այս մրցաշրջանում Կունդեն մասնակցել է 18 խաղերի, որոնցում աչքի է ընկել մեկ գոլով և հինգ գոլային փոխանցումներով: Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը: Transfermarkt պորտալի տվյալներով՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է €55 միլիոն:
Արաուխոնայս մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում չի մասնակցել ոչ մի խաղի վնասվածքի պատճառով: Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետն ակումբի հետ լրանում է 2026 թվականի ամռանը։ Transfermarkt պորտալի տվյալներով՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է €70 միլիոն: