Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի շրջանակում այսօր հանդիպեցին «Իպսվիչն» ու «Մանչեսթեր Յունայթեդը»։
Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։ Հաշիվն արդեն երկրորդ րոպեին բացեց Ռեշֆորդը։ Առաջին խաղակեսի վերջում Հատչինսոնը հրաշալի հարվածով վերականգնեց հավասարությունը։
Այսօր իր նորամուտը նշեց ՄՅՈւ-ի գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը։ Պորտուգալացի մասնագետին ընդամենը երկու րոպե էր անհրաժեշտ ԱՊԼ-ում պատմություն կերտելու համար։
Ամորիմը դարձավ մրցաշարի պատմության մեջ միայն երկրորդ մարզիչը, ում թիմը գոլ խփեց դեբյուտային հանդիպման առաջին երկու րոպեների ընթացքում։ Հանդիպման երկրորդ րոպեին աչքի էր ընկել Ռեշֆորդը։
Մրցաշարային աղյուսակն այս պահի դրությամբ․