«Մանչեսթեր Յունայթեդի» նոր գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է «կարմիր սատանաների» լեգենդար նախկին գլխավոր մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնի հետ համեմատությունների մասին։
«Այժմ այլ ժամանակ է, և ես չեմ կարող լինել նույն տղան, ինչպիսին սըր Ալեքս Ֆերգյուսոնն էր: Այլ ժամանակ է, և ես պետք է այլ մոտեցում ունենամ: Այլ մոտեցմամբ ես կարող եմ նաև պահանջկոտ լինել, ուստի հենց դրա վրա կկենտրոնանամ»,- Ամորիմի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
2024 թվականի նոյեմբերին հայտնի դարձավ, որ Ռուբեն Ամորիմը կդառնա «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչը: Նրա պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2027 թվականի հունիսը՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։ Ամորիմի և մարզչական շտաբի համար անգլիական ակումբը «Սպորտինգին» վճարել է 11 միլիոն եվրո։