«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է երեք ձախ պաշտպաններով՝ Նունո Մենդեշով (ՊՍԺ), Ալֆոնսո Դևիսով («Բավարիա») և Միլոշ Կերկեսով («Բորնմութ»): Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Աղբյուրի համաձայն՝ «կարմիր սատանաները» ցանկանում են ուժեղացնել ձախ պաշտպանի դիրքը, քանի որ 29-ամյա Լյուկ Շոուն հակված է վնասվածքների, իսկ 25-ամյա Թայրել Մալասիան ակումբին չի համոզել իր խաղային որակներում։
Ընդգծվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը ներկայում վերլուծում է, թե արդյոք ակումբը կկարողանա՞ ձմեռային տրանսֆերային պատուհանում իրականացնել անհրաժեշտ տրանսֆերները՝ չխախտելով ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները։