Գերմանիայի առաջնության 11-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» սեփական հարկի տակ վստահ հաղթանակ տարավ «Աուգսբուրգի» նկատմամբ (3։0):
Մյունխենյան գրանդի կազմում հաղթական հեթ-տրիկի հեղինակ դարձավ թիմի անգլիացի հարձակվող Հարի Քեյնը։ Հյուրերը հանդիպումը ավարտեցին 10 հոգով՝ 90+2-րդ րոպեին 2-րդ տեղին քարտը ստանալուց հետո խաղադաշտը լքեց Կևեն Շլոտերբեկը։
Այս հաղթանակից հետո Վենսա Կոմպանիի գլխավորած թիմը վաստակած միավորների քանակը հասցրեց 27-ի և ամրապնդվեց առաջին հորիզոնականում։ «Աուգսբուրգը» 12-րդն է 13 միավորով։
Մրցաշարային աղյուսակը՝ ստորև