ՊՍԺ-ն կլքի իր ներկայիս «Պարկ դե Պրենս» մարզադաշտը և նոր մարզադաշտ կկառուցի, հայտնում է dailysports-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ այս որոշումը պայմանավորված է նրանով, որ Փարիզի իշխանությունները, որոնց պատկանում է «Պարկ դե Պրենսը», թույլտվություն չեն տալիս մարզադաշտի վերակառուցման և ընդլայնման համար։
«Ինձ շատ է դուր գալիս «Պարկ դե Պրենսը», բոլորն էլ սիրում են այն, եթե ես սրտով որոշեմ՝ մենք չենք հեռանա: Եվրոպայում բոլոր խոշոր ակումբների մարզադաշտերը տեղավորում են մետ 80 հազար հանդիսական: Եթե ցանկանում ենք այս մակարդակի վրա լինել մեր, ապա պետք է ընդլայնենք մարզադաշտը։
Մենք ընտրության հնարավորություն չունենք պետք է գնանք։ Քաղաքի ղեկավարությունը մեզ այլընտրանք չի թողնում»,- ասել է Խելաիֆին։
Նշենք, որ «Պարկ դե Պրենս» մարզադաշտը տեղավորում է 48․583 հանդիսական։