Նեյմարի գործերն «Ալ-Հիլալում» այդքան էլ լավ չեն։ Բրազիլացին երկար ժամանակ վնասվածքից ապաքինվելուց հետո կրկին վնասվածք ստացավ և ավելի վատթարացրեց իր վիճակը Սաուդյան ակումբում։
Բարձրավճարային պայմանագիրը, կարելի է ասել, անիմաստ է, քանի որ Նեյմարը դուրս չի գալիս խաղադաշտ և չի զարգացնում տուրիզմը Սաուդյան Արաբիայում։
Տեղեկություններ էին տարածվել, թե բրազիլացին պատրաստվում է վերադառնալ հայրենիք՝ պայմանագիր կնքելով «Սանթոսի» հետ։
Ինչպես տեղեկացնում է Goal.com-ը՝ Նեյմարը երանի է տալիս «Բարսելոնայում» անցկացրած տարիներին և կարոտում է Մեսսի — Սուարես զույգին։
Նեյմարը Մեսիի և Սուարեսի հետ վերամիավորվել է որպես eFootball-ի գովազդային արշավի մաս։ Տեսանյութում բրազիլացին պարզ ակնարկում է․ «Լավ կլիներ՝ ես էլ այդտեղ լինեի»։